AUH Armenia

Welcome to AUH in Armenia

The art and science of asking questions is the source of all knowledge. 

 

 

 

 

 

 

 

 

 

Weather in Yerevan
Weather forecast for Erevan
Time in Yerevan

Saturday, 19 May 2012

ՄԵՆՔ «ՍՈՎՈՐԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ ԵՆՔ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան Հումանիտար Համալսարանը բարձրագույն կրթության համաշխարհային, մուլտիմեդիայի, հումանիտար գիտությունների հաստատություն է, որը հիմվում է հումանիտար բնագավառում ակադեմիական գերազանցության վրա, որը ապահովում է ամերիկյան կրթության բարձր որակը` հենվելով իր ավանդական հեղինակավոր հումանիտար կրթության վրա, սակայն նորարար եղանակով, որը համապատասխանում է առաջընթացի հասնելու համաշխարհային պահանջներին:

ՀԱՀՀ-ը Ուսանողի կարևորության վրա հիմված կրթական հաստատություն է, որը ապահովում է ուսանելու խթանիչ և դինամիկ միջավայր բարոյական շրջապատում այն բոլոր անձանց համար, ովքեր ձգտում են ունենալ գիտակցության, ինքնակատարելագործման և մարդկային ձեռքբերումներ ամբողջ աշխարհում, ովքեր ապագա առաջնորդներն այս մշտապես փոփոխվող աշխարհում:

Համալսարանում ուսումնառությունը նպատակաուղղված է աջակցել սովորողներին` դառնալու մարդկության օգտակար, բազմակողմանի զարգացած և բազմագիտակ ծառաները այժմ և իրենց ողջ կյանքի ընթացքում: Համալսարանում կրթության հիմնական նպատակը անցյալի աչառու մեկնաբանությունները ագիր անելու ուսուցման մեթոդից անցում կատարելն է դեպի մտքի վարժեցումը` գիտահետազոտական աշխատանքը գնահատելու ունակություն ունենալու և իրական աշխարհի ռազմավարությունները օբյեկտիվորեն իրականացնելու համար:

Ամերիկյան Հումանիտար Համալսարանի հայաստանյան մասնաճյուղը` որպես համաշխարհային  ԱՀՀ ընտանիքի անդամ, բաց է երիտասարդ շրջանավարտների համար` նպատակաուղղված ուսման, արարման և բարձրագույն կրթության հնագույն առարկաների դասավանդման իրագործմանը, մասնավորապես խորքային գիտելիքների, տեսական և գործնական հմտությունների ձեռք բերմանը, որը կազմում է պատմության և տեսության մարդկային համընդհանուր ժառանգությունը` ժամանակի և տեղի, ինչպես նաև համաշխարհային փոփոխության գործընթացի պահանջներին համապատասխան:

Համալսարանի հումանիտար և կիրառական գիտությունների դասավանդումը և գիտահետազոտական աշխատանքները իրականացվում են կրթության, ինչպես նաև ընդհանուր առմամբ մարդկային փորձը մեծացնելու նպատակներով: Գիտական աստիճան շնորհող տեսական, հասարակական, գրականության և պատմության դասընթացները ոչ միայն ուղղված են ամենօրյա գործնական պարապմունքների իրականացմամբ, այլև աջակցելու անհատին հասնել մտավոր զարգացման ողջ կյանքի համար:

ԿՐԹԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Որպես հումանիտար կրթության` ընդհանուրի կողմից ընդունված նպատակի հետապնդող, մի գործընթաց` ուղղված դեպի «գիտելիքը` որպես այդպիսին և այն մարդուն ու հասարակությանն ի շահ ծառայեցնելու համար, խելամիտ և պատասխանատու անհատականությունների ու քաղաքացիների կրթմանը, ինչպես նաև երիտասարդ տղամարդկանց և կանանց` աշխատանքի պատրաստմանը...», Հայաստանում ԱՀՀ-ն գիտակցում է վեջինիս կարևորությունը` վերոնշյալի հետ մեկտեղ պահպանելով Հումանիտար Գիտությունների հայկական և տեղական դասական կրթության դարավոր ավանդույթները, որի հիմքում ընկած է հայերենի լեզվի և բարբառների, պատմության, բարոյագիտության և գրականության, ինչպես նաև Շրջանի մշակութային արժեքների, մարդկային արժեքային համակարգի վրա հիմնված բարոյական արժեքների կենտրոնացված ուսուցումը:

Այլ կերպ ասած, Հայաստանում ԱՀՀ-ն գիտակցում է իր առաքելությունը` այն ընդունելով որպես հումանիտար ուսուցման արդյունավետության և ժամանակակից տեխնոլոգիաների ապահովում` մադկային կյանքի և տիեզերքի վերաբերյալ հայկական մտածելակերպի առումով, անհատի իրավունքների սկզբունքների համառոտակի մեկնաբանման, խոսքի և արտահայտվելու ազատության,  մտքի և աշխատանքի ազատության, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ինքնակատարելագործվելու մղման միջոցով:

Հայաստանում ԱՀՀ-ի ֆակուլտետի և ադմինիստրացիայի աշխատակիցները, կատարելով կրթական առաքելությունը, Համալսարանի ուսուցման նպատակներն ընկալում են որպես ինտերակտիվ կրթության նուրբ բալանսի պահպանում ուսանողների ստացած գիտելիքների և նրանց ընդունակությունների ու հմտությունների միջև` գիտելիքներ ձեռք բերելու այժմ և ողջ կյանքի համար, կյանքի փոփոխություններին հարմարվելու, խնդիրների առկայությունը նկատելու, լավագույն լուծումներ որոնելու և դրանք ի նպաստ համայնքի և մարդկությանը ծառայեցնելու համար:

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Համալսարանն առաջարկում է մի շարք բարձրակարգ բակալավրի ծրագրեր Հումանիտար Կրթության շրջանակներում, որը բազմակողմանի զարգացած, հմուտ և կրթված անհատների համար եզակի է նրանով, որ անմիջապես կապ ունի շրջանային մշակույթների և համայնքերի հետ, ինչպես նաև բավարարում է համաշխարհային պահանջները: Մենք կարծում ենք, որ ողջ աշխարհում օրեցօր նեղացող մասնագիտություններով մեր շրջանավարտները կարևոր դեր կխաղան 21-րդ դարում, ինչպես և այն բոլոր իմաստունները, որոնք ավանդաբար քաղաքակրթության ծագումից ի վեր նպաստել են մարդկային ցեղի մտավոր և պրագմատիկ կարիքների բավարարմանը:      

Չնայած Սովորողները մնում են Համալսարանի ուշադրության կենտրոնում` Համալսարանը արժևորում է նաև իր ֆակուլտետը և անձնակազմին, որոնք նվիրաբերել են իրենց ձիրքը և ասպարեզը` խթանելով Համալսարանի առաքելության կատարմանը Հակաստանի Հանրապետությունում: Ամերիկյան Հումանիտար Համալսարանը և Հայաստանի Համալսարանը աջակցում են անձնակազմի աշխատանքի կատարմանը, խրախուսում նրանց մասնագիտական զարգացումը, գնահատում վերջիններիս մասնագիտական որակները և փոխհատուցում նրանց երկրի մասշտաբով մրցունակ եղանակներով:

Այն դիմորդները, որոնք ցանկանում են ընդունվել Համալսարան, պետք է դիմեն Վարչության Գրասենյակ` աջակցություն ստանալու ծրագրի նախագծման և այլ ծառայությունների հետ կապված` ներառյալ կրթական խորհրդատուի հետ հանդիպում Երևան ժամանելու և Հայաստանում կացարան ունենալու խնդիրների հետ կապված և այլն: