1. Ո՞րն է ՀԱՀՀ-ի էլեկտրոնային հասցեն:
Կոմիտաս փող. 49/2, Երևան 0051, Հայաստան
2. Ո՞վ է Ամերիկյան Հումանիտար Համալսարանի ռեկտորը:
Դոկտոր, Պրոֆեսոր Հենրի Հ. Սաֆավի:
3. Ո՞վ է Հայաստանում Ամերիկյան Հումանիտար Համալսարանի նախագահը:
Դոկտոր, Պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյան:
4. Ո՞րն է ՀԱՀՀ-ի գույնը:
Կապույտ և Դեղին:
5. Ո՞րն է ՀԱՀՀ-ի առաքելությունը:
Ամերիկյան Հումանիտար Համալսարանը բարձրագույն կրթության համաշխարհային, մուլտիմեդիայի, հումանիտար գիտությունների հաստատություն է, որը հիմնվում է հումանիտար բնագավառում ակադեմիական գերազանցության վրա: Համալսարանն ապահովում է ամերիկյան կրթության բարձր որակը` հենվելով իր ավանդական հեղինակավոր հումանիտար կրթության վրա, սակայն նորարար եղանակով, որը համապատասխանում է առաջընթացի հասնելու համաշխարհային պահանջներին:
ՀԱՀՀ-ը Ուսանողի կարևորության վրա հիմված կրթական հաստատություն է, որը ապահովում է ուսանելու խթանիչ և դինամիկ միջավայր բարոյական շրջապատում այն բոլոր անձանց համար, ովքեր ձգտում են ունենալ գիտակցության, ինքնակատարելագործման և մարդկային ձեռքբերումներ ամբողջ աշխարհում, ովքեր ապագա առաջնորդներ են այս մշտապես փոփոխվող աշխարհում:
Համալսարանում ուսումնառությունը նպատակաուղղված է աջակցել սովորողներին` դառնալու մարդկության օգտակար, բազմակողմանի զարգացած և բազմագիտակ ծառաները այժմ և իրենց ողջ կյանքի ընթացքում: Համալսարանում կրթության հիմնական նպատակը անցյալի աչառու մեկնաբանությունները ագիր անելու ուսուցման մեթոդից անցում կատարելն է դեպի մտքի վարժեցումը` գիտահետազոտական աշխատանքը գնահատելու ունակություն ունենալու և իրական աշխարհի ռազմավարությունները օբյեկտիվորեն իրականացնելու համար:
Ամերիկյան Հումանիտար Համալսարանի հայաստանյան մասնաճյուղը` որպես համաշխարհային ԱՀՀ ընտանիքի անդամ, համապատասխանում է համայնքային համալսարանի չափանիշներին և բաց է երիտասարդ շրջանավարտների համար, որոնք ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն, ինչպես նաև այն աշխատող ուսանողների համար, որոնք ձգտում են լրացնել կամ մեծացնել իրենց մասնագիտական գիտելիքների պաշարը:
Ծրագիրը նպատակաուղղված է ուսման, արարման և բարձրագույն կրթության հնագույն առարկաների դասավանդման իրագործմանը, մասնավորապես խորքային գիտելիքների, տեսական և գործնական հմտությունների ձեռք բերմանը, որը կազմում է պատմության և տեսության մարդկային համընդհանուր ժառանգությունը` ժամանակի և տեղի, ինչպես նաև համաշխարհային փոփոխության գործընթացի պահանջներին համապատասխան: Համալսարանի հումանիտար և կիրառական գիտությունների դասավանդումը և գիտահետազոտական աշխատանքները իրականացվում են կրթության, ինչպես նաև ընդհանուր առմամբ մարդկային փորձը մեծացնելու նպատակներով: Գիտական աստիճան շնորհող տեսական, հասարակական, գրականության և պատմության դասընթացները ոչ միայն ուղղված են ամենօրյա գործնական պարապմունքների իրականացմամբ, այլև աջակցելու անհատին հասնել մտավոր զարգացման ողջ կյանքի համար:
