Բարի գալուստ Ամերրիկյան Հումանիտար Համալսարան:
Հայաստանում Ամերիկյան Հումանիտար Համալսարանը (ՀԱՀՀ) հանդիսանում է որպես Ամերիկյան Հումանիտար Համալսարանի ինքնավար հաստատություն` հումանիտար գիտությունների բարձրագույն կրթության համաշխարհային հաստատություն, որը հիմնվում է հումանիտար բնագավառում ակադեմիական գերազանցության վրա: Համալսարանն ապահովում է կրթության բարձր որակը` հենվելով իր ավանդական հեղինակավոր հումանիտար կրթության վրա, սակայն նորարար եղանակով, որը համապատասխանում է առաջընթացի հասնելու համաշխարհային պահանջներին:
ՀԱՀՀ-ը Ուսանողի կարևորության վրա հիմված կրթական հաստատություն է, որը ապահովում է ուսանելու խթանիչ և դինամիկ միջավայր բարոյական շրջապատում այն բոլոր անձանց համար, ովքեր ձգտում եմ ունենալ գիտակցության, ինքնակատարելագործման և մարդկային ձեռքբերումներ ամբողջ աշխարհում, ովքեր ապագա առաջնորդներ այս մշտապես փոփոխվող աշխարհում:
Համալսարանում ուսումնառությունը նպատակաուղղված է աջակցել սովորողներին` դառնալու մարդկության օգտակար, բազմակողմանի զարգացած և բազմագիտակ ծառաները այժմ և իրենց ողջ կյանքի ընթացքում: Համալսարանի կրթության հիմնական նպատակը անցյալի աչառու մեկնաբանությունները անգիր անելու ուսուցման մեթոդից անցում կատարելն է դեպի մտքի վարժեցումը` գիտահետազոտական աշխատանքը գնահատելու ունակություն ունենալու և իրական աշխարհի ռազմավարությունները օբյեկտիվորեն իրականացնելու համար:
Հայաստանում Ամերիկյան Հումանիտար Համալսարանը (ՀԱՀՀ) լիազորված է Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության Նախարարության կողմից (գրանցման համարը` 0002):
Համալսարանը Վաշինգտոնի Հումանիտար Կրթության Ամերիկյան Համալսարանի (ՀԿԱՀ) կողմից հավատարմագրված անդամ է, վերջինս էլ հանդիսանում է ԱՄՆ-ի Կրթության Նախարարության կողմից ճանաչված հավատարմագրող կազմակերպություն:
