AUH Armenia

Welcome to AUH in Armenia

 

 

 

The art and science of asking questions is the source of all knowledge. 

 

 

 

 

 

 

Weather in Yerevan
Weather forecast for Erevan
Time in Yerevan

Saturday, 19 May 2012

Ամերիկյան հումանիտար համալսարանի Հայաստանի մասնաճյուղի խորհրդի նախագահ
Պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյան

Բարի գալուստ Ամերիկյան հումանիտար համալսարն (ԱՀՀ)` ամերիկյան ժամանակակից կրթության չափանիշներին համապատասխանող համալսարան: 

ԱՀՀ-ում մենք գիտենք` որքան էական և կառուցողական կարևորություն ունի կրթությունը ձեր ապագան ապահովելու համար: Ամերիկյան Հումանիտար Համալսարանը հիմնադրվել է ուսանողների երազանքներն իրականություն դարձնելու, ինչպես նաև բարեկեցիկ ու երջանիկ կյանքի դռները նրանց առջև բացելու նպատակով, որին արժանի է յուրաքանչյուր ուսումնատենչ անհատ:

  Հավատում եմ, որ լավագույն արդյունքների կարելի է հասնել միմիայն սովորելու ազատության միջոցով` որակյալ դասավանդման և կրթական աջակցության հետ մեկտեղ: Համալսարանական կրթությունն այնպիսի միջավայր է, որտեղ անձին հնարավորություն է տրվում հասկանալու առաջադրված խնդիրները, որոնելու և գտնելու ճշգրիտ լուծումներ և շարունակական կրթության միջոցով ստանալ հիմնարար գիտելիքներ, որոնք կարող են կիրառվել անձի ողջ կենսագործունեության ընթացքում: Մեր ուսանողների ընդունակությունները և կյանքի հմտություններ զարգացնելուց բացի, մեր ամենակարևոր նշանակետն է ուսանողին ստեղծագործական աշխատանքի ուղղորդելը:

«Մեզանից ոչ մեկը այնքան խելացի և հաջողակ չի կարող լինել, որքան բոլորս միասին»: Համալսարանական միջավայրում մենք մեկ ուսումնական ընտանիքի անդամներ ենք: Մեր ընտանիքի յուրաքանչյուր բաժին` ֆակուլտետ, ուսանողական մարմին և վարչական հարցերով աշխատակից, ձայնի հավասար իրավունք ունի: Մենք հոգով և մարմնով ամբողջովին կապակցված ենք մեր հաստատության հետ առօրյա կյանքի յուրաքանչյուր պահին: Լավագույն արդյունքների հասնելու համար մեր ուսանողներին խրախուսում ենք ոչ միայն ջանասիրաբար սովորել, այլև վայելել համալսարանական կյանքը և հաճույք ստանալ բոլոր տեսակի ֆիզիկական աշխատանքներից և ամենատարբեր փորձություններից: ԱՀՀ-ն կրթական և մշակութային կամուրջ է դեպի ձեր վաղվա օրվա իրական աշխարհը: Մեր ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն ոչ միայն աշխարհի տարբեր ծայրերից այլ ուսանողների հետ շփվելու, այլև ուսանելու աշխարհում հնագույն պատմություն և մշակույթ ունեցող երկրում և միևնույն ժամանակ ուսուցանվել անգլերեն լեզվով` հումանիտար կրթության բարձրագույն միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակակից կրթական միջավայրում:

Կրթություն և ժամանակակից կյանքի իրադրությունների փորձառություն ունենալու նպատակն այն է, որ այն կդարձնի ձեզ այս հարափոփոխ հասարակության հաջողակ և լիիրավ անդամ: Ձեր բարձրագույն կրթության ամենանշանակալից ձեռքբերումն այն է, թե այն ինչպիսի դրական ազդեցություն կունենա ձեր, ինչպես նաև ձեր ընտանիքի և միջավայրի հետագա կենսագործունեության վրա: Մենք այստեղ ենք` ձեզ և մեր բոլոր ուսանողներին բազմակողմանի զարգացած, խորագիտակ անհատներ դառնալուն աջակցելու և օգնելու նպատակով:

Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, մեր սիրելի ուսանողներ` 21-րդ դարի ապագա առաջնորդներ:

Աստված օրհնի ձեզ