AUH Armenia

Welcome to AUH in Armenia

 

 

 

 

 

The art and science of asking questions is the source of all knowledge. 

 

 

 

 

Weather in Yerevan
Weather forecast for Erevan
Time in Yerevan

Saturday, 19 May 2012

Այն ուսանողները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանում Ամերիկյան Հումանիտար Համալսարանում (ՀԱՀՀ), պետք է համապատասխանեն ներքոնշյալ պահանջներին.

-  Դուք ունեք անգլերեն լեզվի բավարար իմացություն:
Բավարարել են ձեր նախընտրած ծրագրի նվազագույն պահանաջները:
Լրացրել եք դիմում-հայտի բոլոր համապատասխան բաժինները:
-  Ունեք դիմելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Ձեր դիմումին ընթացք չի կարող տրվել, քանի դեռ դիմում-հայտի բոլոր կետերին չեք պատասխանել և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը չեք ներկայացրել:

(Նշում. անգլերենի անբավարար իմացությամբ ուսանողներին մեկամսյա անվճար անգլերենի ուսուցման հնարավորություն կտրվի:)

Ահա Համալսարանում դասավանդվող ցանկացած դասընթացի դիմելու կարգը միջազգային ուսանողների համար.


1. Պաշտոնական դիմում-հայտի հանձնում հետևյալ փաստաթղթերի հետ մեկտեղ.
> Բոլոր համապատասխան կրթական գնահատականների պատճեները` ուսանողի հայրենիքում Կրթության Նախարարության կողմից հաստատված,
> անձնագրի պատճեն,
> 3x4 երկու լուսանկար:

2.  Ուսանողի դիմումի և գնահատականների ստուգումից հետո, եթե ուսանողը կարող է ընդունվել տվյալ ծրագրում, նրան կտրամադրվի պայմանական առաջարկի նամակ, որից հետո վերջինս պետք է վճարի դիմում-հայտի դիմաց գանձվող 200 ԱՄՆ դոլար:

(Նշում. դիմումի համար գանձվող գումարը դուրս է հանվում առաջին տարվա ուսման վարձի գումարից:)

3. Ուսանողը պետք է վճարի կամ կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով:

4. Ուսման վարձի փոխանցումից հետո ուսանողներին կտրվի Վերջնական Ընդունման Նամակ, որը ուսանողին հնարավորություն կտա իրենց հայրենիքում ձեռք բերել այցագիր Հայաստանի դեսպանատնից:

( Նշում. Այն պետությունների քաղաքացիները, որոնք կարող են մուտքի այցագիր ստանալ բոլոր հայկական սահմաններից, ստանալ տուրիստական այցագիր (21 օր կամ 4 ամիս) իրենց իսկ նախաձեռնությամբ և ժամանել Երևան: Այնուհետև նրանք հանձնում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը համալսարան, որից հետո համալսարանն օգնում է նրանց ստանալ ուսանողական այցագիր:)

5. Միայն ուսանողի այցագրի տրամադրումից հետո վերջինս վերջնականապես կընդունվի իր նախընտրած ծրագրում. միայն այդժամ ուսանողին կտրվի տվյալ դասընթացին մասնակցելու հնարավորություն:

6. Միջազգային ուսանողը պետք է բժշկական ստուգում անցնի իր սեփական միջոցներով: Նա պետք է Համալսարան ներկայացնի զեկույց իր բուժզնման վերաբերյալ: Միջազգային ուսանողների վերջնական ընդունելությունը կախված է բժշկական ստուգումից:

Լրացուցիչ տեղեկություն:


1-Եթե ավելի շուտ պարզվում է, որ ուսանողին որևէ կարևոր պատճառով չի համապատասխանում Համալսարան ընդունվելու պահանջներին, ապա նրա Համալսարան ընդունվելը չեղյալ կհամարվի:  

2- ՄԻջազգային ուսանողը պետք է ներկայացնի համապատասխան ձևաչափով դիմում-հայտ Համալսարանի Միջազգային Ուսանողների Գրասենյակ:

3- Համալսարան վճարված բոլոր վարձավճարները ետ չեն վերադարձվում:
 

Հիշեցում. վեջնական ընդունումը կկատարվի միայն հետևյալ փաստաթղթերը ներկայացնելուց հետո.

1.  Վերջնական ընդունման նամակ:
2. Ուսումնական գնահատականների, գիտական կոչումների և այլն փաստաթղթերի բնօրինակներ:
3. Ուսանողի անձնագիր ուսանողական այցագրի հետ մեկտեղ:
4. Առաջին կիսամյակի վարձի և դիմում-հայտի համար գանձվող գումարի ամբողջական մուծում:
5. Բուժզննում: